Մեր մասին
Գլխավոր Բժիշկ - Ասատրյան Կարեն:
«Եղեգնաձորի Պոլիկլինիկան»-ն իրականացնում է պոլիկլինիկական, ինչպես նաև շտապ օգնության ծառայություններ։
Սպասարկվող ազգաբնակչության թիվը կազմում է 14,000+ մարդ: Պոլիկլինիկան սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի՝ Եղեգնաձոր քաղաքի, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Ագարակաձոր և Գնիշիկ գյուղական համայնքների բնակիչներին: Կառավարության որոշումով մեզ են միացել նաև Արենիի, Աղավնաձորի, Մալիշկայի և Շատինի գյուղական ամբուլատորիաները:
Պոլիկլինիկան գտնվում է Եղեգնաձոր քաղաքի Վայքի 1 հասցեում, իսկ գյուղերում գործում են բուժակմանկաբարձական կետեր:
Պոլիկլինիկայում իրականացվում է արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, ազգաբնակչության թերապևտիկ, մանկաբուժական, հոգեբուժական, էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, բուժական ֆիզկուլտուրայի ծառայություններ,գործում է տուբերկուլոզի կաբինետ: 2010 թվականից ներ են դրվել առողջության առաջնային պահպանման ծառայության որակի բարելավման համակարգը: